Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին գործերին. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին գործերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին գործերին,- այս հայտարարությունն արել է ընդդիմախոս Նիկոլ Փաշինյանը, րոպեներ առաջ, մամլու ասուլիսին:

Նրա խոսքով, Հայաստանում ընթացող իրադարձությունները Հայաստանի ներքին քաղաքական հարցն է:

«Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չունեն աշխարհաքաղաքական համատեքստ: Սա է իրականությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Փաշինյանին հարց են ուղղել կառավարության անդամների Մոսկվա այցի առնչությամբ: Փաշինյանը հայտարարում է, որ տեղյակ չէ, թե ինչու էին հայ բարձրպաշտոնյաները գտնվում Մոսկվայում:

«Հնարավոր է, նրանք գիտեն, որ Հայաստանում աջակցություն չունեն և որևէ այլ տեղ են փորձում տպավորություն թողնել»,- հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի գնացել ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: