Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեին փոխարինել է Մաիա Ցքիտիշվիլին
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեին փոխարինել է Մաիա Ցքիտիշվիլին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեին փոխարինել է կառավարության վարչության ղեկավար Մաիա Ցքիտիշվիլին,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցին:

«Ցանկանում են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնին ներկայացնել Մաիա Ցքիտիշվիլու թեկնածությունը:

Մաիան 2012 թվականից մինչ օրս եղել է կառավարության վարչության ղեկավարը: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Մաիային այս պաշտոնոմ և վստահ եմ նրա արդյունավետ աշխատանքի մեջ»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Զուրաբ Ալավիձեն տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի նոյեմբերին: