Փոթիում աշխատող տաքսու վարորդները համերաշխություն են հայտնել Թբիլիսիում գտնվող տաքսու վարորդների մի մասին: Ակցիայի մասնակիցները ցույց են կազմակերպել Աղաշենեբելու պողոտայում:
«Համերաշխություն ենք հայտնում Թբիլիսիում գտնվող տաքսու վարորդներին: Փոթեցիները սրտին մոտ ենք ընդունել նրանց խնդիրը: Չի բացառվում, որ կանոնակարգերը տարածվեն նաև շրջանների վրա: Մինչև չհասնենք մեր նպատակին, ցույցերը չենք դադարեցնի»,- հայտարարել է «Լեյբորիստական կուսակցությունից սակրեբուլոյի անդամ Մամուկա Խորավան:
Ի նշան համերաշխության, տաքսու վարորդները ցույց են անցկացրել նաև Թելավիում: Դրա հետ մեկտեղ, տաքսու վարորդների մի մասը անցկացնում է բողոքի ցույց: Ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը նոր կանոնակարգերի հետաձգումը կամ լիովին չեղարկումն է: