Տաջիկստանում զբոսաշրջիկների սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»
Տաջիկստանում զբոսաշրջիկների սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Ծայրահեղական իսլամիստների կողմից հրապարակված հայտարարությունը հայտնաբերել է «SITE» միջազգային կազմակերպությունը: Հայտարարությունը տեղադրված է ահաբեկիչների քարոզչական կայքէջում:
Հիշեցնենք, որ Տաջիկստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել յոթ զբոսաշրջիկների:
Զոհվել է 4 արտասահմանցի, այդ թվում ԱՄՆ-ի երկու քաղաքացի: Տուժել է ևս երեք զբոսաշրջիկ:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, բախումից հետո ավտոմեքենայում նստած անձինք թաքնվել են:
Ինչպես հայտարարում են Տաջիկստանի ուժային գերատեսչություններում, ավտոմեքենայի վարորդին և նրա ուղեկցին ոստիկանությունը սպանել է հետապնդման ժամանակ: Նրանց տեղեկությամբ, մեքենայում գտնվող անձինք դիմակայել են իրավապհներին:
Հետաքննության տեղեկությամբ, ավտոմեքենան, որը վրաերթի է ենթարկել զբոսաշրջիկներին, պատկանում է Նուրեկ քաղաքի բնակչին: