Տաջիկստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվով տեղաշարժվող զբոսաշրջիկների - զոհվել է 4 մարդ
Տաջիկստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանիվով տեղաշարժվող զբոսաշրջիկների: Զոհվել է 4 արտասահմանցի, այդ թվում ԱՄՆ-ի երկու քաղաքացի: Տուժել է ևս երեք զբոսաշրջիկ:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, բախումից հետո ավտոմեքենայում նստած անձինք թաքնվել են:
Ինչպես հայտարարում են Տաջիկստանի ուժային գերատեսչություններում, ավտոմեքենայի վարորդին և նրա ուղեկցին ոստիկանությունը սպանել է հետապնդման ժամանակ: Նրանց տեղեկությամբ, մեքենայում գտնվող անձինք դիմակայել են իրավապհներին:
Հետաքննության տեղեկությամբ, ավտոմեքենան, որը վրաերթի է ենթարկել զբոսաշրջիկներին, պատկանում է Նուրեկ քաղաքի բնակչին: