Սվեն Միքսեր – Հուսով ենք, որ 12 հանձնարարականների իրականացումը կլինի լավ համակարգված գործընթաց, որտեղ բոլոր քաղաքական ինստիտուտները կունենան իրենց դերը

18:35, 20.07.2022

Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը հույս ունի, որ Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականների իրականացման գործընթացը լավ կհամակարգվի։

Ինչպես նշել է Միքսերը, առաջարկությունների իրականացման ծրագիր ունեն և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը, կարծիքներ ունեն հասարակական կազմակերպությունները։

«Կարծում եմ՝ մենք շատ պարզ էինք։ Իշխող կուսակցությունը կարծես ծրագիր ունի, ընդդիմադիր կուսակցությունը նույնպես, և հավանաբար մեկից ավելին: ՀԿ-ները գաղափարներ ունեն, թե ինչպես աշխատել այս 12 առաջարկությունների իրականացման ուղղությամբ: Հուսով ենք, որ սա լավ համակարգված գործընթաց է լինելու, և բոլոր քաղաքական ինստիտուտները պետք է իրենց դերը ստանան: Կարծում եմ՝ նախագահը, խորհրդարանը, խորհրդարանի նախագահը դերակատարում ունեն, բայց կարևոր է, որ դա լինի ներառական և տեխնիկական գործընթաց։ Կան որոշ խնդիրներ, որոնք դժվարացնում են առաջընթացը չափելը, բայց դա կարելի է գնահատել: Դրանցից մեկն ապաբևեռացումն է, և դա ենթադրում է, որ գործընթացը պետք է լինի ներառական»,- ասել է Սվեն Միքսերը։

Ինչ վերաբերում է ապաօլիգարխացման հարցին, ապա, ըստ եվրոպացի պատգամավորի, այն համակարգված մոտեցման կարիք ունի։

«Օլիգարխացման մասով պետք է մոտենալ որպես համակարգային խնդրի։ Սա ներառում է նաև ներառականությունը, առանցքային պաշտոններում կարևոր նշանակումները կատարվում են այնպես, որ թափանցիկ լինի և թույլ չի տալիս որևէ մեկին, ոչ մի կառույցի կամ քաղաքական կուսակցության մենաշնորհել գործընթացը: Կարծում եմ՝ սա համակարգային խնդիր է»,- ասել է Սվեն Միքսերը։

Վրաստանում է գտնվում Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը, որի կազմում են Դեյվիդ Մակքալիսթերը, Զելիանա Զովկոն, Վիոլա ֆոն Կրամոնը, Սվեն Միքսերը, Թիերի Մարիանին և Ասիտա Կանկոն։

Նմանատիպ