Սուխումիում ընթանում է բողոքի ակցիա
Սուխումիում ընթանում է բողոքի ակցիա

Սոխումիի դրամատիկական թատրոնին հարող հրապարակում ընթանում է «ընդդիմության» «ժողովրդական ակցիան»: Այս մասին գրում է «Էխո Կավկազա»-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները դեմ են «բնակարանների օրինականացման, Աբխազիայի բնակեցման, աբխազական հողերի բաշխման և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին» օրենքին։

Ըստ «Էխո Կավկազա»-ի՝ Սուխումիի «կառավարական» շենքերի համալիրի շուրջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, տեղակայվել են մետաղյա ցանկապատեր, փշալարեր, ավտոբուսներ։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, աբխազական հասարակությանն արդեն մի քանի ամիս է անհանգստացնում է բնակարանների օրինականացման օրենքը, իսկ Ասլան Բժանիան պնդում է օրենքի ընդունումը։

Բացի այդ, «Աբխազիայի վետերանների և քաղաքացիների հասարակական միությունը» մայիսի 25-ին պահանջել է Ասլան Բժանիայի հրաժարականը։