Սուրբ Երրորդության տաճարում զատկական պատարագին ներկա են երկրի վարչապետը և նախագահը
Սուրբ Երրորդության տաճարում պատրաստվում են զատկական պատարագի համար: Գիշերային ծառայությունը, որը համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը անց է կացնելու սինոդի անդամների հետ միասին, տևելու է մի քանի ժամ: Սուրբ Երրորդության տաճարը ինչպես միշտ մարդաշատ է:
Տաճարում են գտնվում Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախարարներ, պատգամավորներ և ընդիմության ներկայացուցիչներ:
Հավատացյալները սպասում են պատրիարքի քարոզին և սուրբ կրակի բերելուն: Կրակը Երուսաղեմից Թբիլիսի են բերելու մի քանի ժամից, որտեղից այն բաժանելու են ողջ Վրաստանով: