Հավատացյալների խումբը Երուսաղեմից Թբիլիսի է բերել սուրբ կրակը: Սուրբ կրակը բաժանվելու է բոլոր եկեղեցիներին, այն տարել են նաև Սուրբ երրորդության տաճար, որտեղ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը անց է կացնելու պատարագ:
Երուսաղեմում, Քրիստոսի հարության տաճարում սուրբ կրակի ծիսակարգը կատարվել է ապրիլի 27-ին:
Սուրբ կրակը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը:
Երուսաղեմում, Քրիստոսի հարության տաճարում գտնվում էին հազարավոր հավատացյալներ, այդ թվում Վրաստանից: