Սուրամի հոգեբուժական հիվանդանոցում հիվանդները գտնվում են մարդու արժանապատվությունը ոտնահարող պայմաններում. Ժողովրդական պաշտպան
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան այսօր այցելել է Ա.Ջիքիայի անվան «Սուրամի հոգեբուժական հիվանդանոցը»:
Օմբուդսմենի ապարատի տեղեկությամբ, ժողովրդական պաշտպանը ծայրահեղ վրդովված է հաստատությունում առկա ենթակառուցվածքային և թերապևտիկ միջավայրով, որը փաստորեն հիվանդներին պահում է անբարենպաստ, մարդու արժանապատվությունը ոտնահարող պայմաններում:
Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, «Սուրամի հոգեբուժական հիվանդանոցի» ամբողջ շենքը, որպես բնակելի տարածք, ինչպես նաև ընդհանուր կիրառման տարածքները հին և անսարք են, հին են սարքավորումները, ծայրահեղ ծանր է սանիտարահիգիենիկ վիճակը: Հարկ է նշել, որ փաստորեն գոյություն չունի թերապևտիկ միջավայր:
Նինո Լոմջարիան համարում է, որ իշխանությունը անհապաղ պետք է դիմի համապատասխան միջոցների, որպեսզի հնարավորինս բարելավվեն Ա.Ջիքիայի անվան «Սուրամի հոգեբուժական հիվանդանոցում» գտնվող հիվանդների պայմանները: