Սուդանի մայրաքաղաքում բողոքի ցույցը ցրելու ժամանակ մահացել է առնվազն 9 մարդ, տուժել են տասնյակ քաղաքացիներ. «Ռոյտեր»

Սուդանի մայրաքաղաքում բողոքի ցույցը ցրելու ժամանակ մահացել է առնվազն 9 մարդ, տուժել են տասնյակ քաղաքացիներ: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտերը»:

Խարթումում զարգացած իրադարձությունների տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում:

Խաղաղ ցույցը երկրի պաշտպանության նախարարության մոտ տևել է ողջ գիշեր: Քաղաքացիները պահանջում էին ապրիլի 11-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման արդյունքում հաստատված ժամանակավոր ռազմական կառավարման ավարտ և քաղաքացիական կառավարման վրա անցում: Վաղ առավոտյան ցույցը ցրելու նպատակով փողոց են դուրս եկել զինված անձինքև կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ: