Ստրասբուրգում հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Տեղեկությունը տարածում է Reuters գործակալությունը:
Amaq առցանց-հրատարակությունը հրապարակել է ահաբեկիչների հայտարարությունը, սակայն որևէ ապացույց հարձակման հետ կապ ունենալու մասին բերված չէ:
Հայտարարությունում խոսովում է, որ հարձակվողը «Իսլամական պետության» անդամ էր: