Ստրասբուրգի դատարանի որոշումը հիմնովին փոխել է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում հակամարտության կարգավորման իրավական և քաղաքական լանդշաֆտը. Գոչա Լորթքիփանիձե
Ստրասբուրգի դատարանի որոշումը հիմնովին փոխել է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում հակամարտության կարգավորման իրավական և քաղաքական լանդշաֆտը, – այս մասին խորհրդարանում, չորս հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է, արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն:
Գոչա Լորթքիփանիձեի զեկույցը վերաբերում է հունվարի 21-ին, Ստրասբուրգի դատարանում ձեռք բերած պատմական հաղթանակին:
«Մենք բոլորս նկատել ենք, հիմնովին փոխվել է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում հակամարտության կարգավորման իրավական և քաղաքական լանդշաֆտը. Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը, Ռուսաստանին, բացի քաղաքական պահանջներից, հստակ պահանջներ է ներկայացնում Ստրասբուրգի դատարանի հունվարի 21-ի որոշմամբ», – հայտարարել է Լորթքիփանիձեն: