Ստրասբուրգի դատարանը բավարարել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը
Ստրասբուրգի դատարանը բավարարել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների անհատական հայցը:

Դատարանի որոշմամբ, Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց 2006 թվականին ձերբակալել են վարչական կարգով  և արտաքսել, Ռուսաստանը պետք է վճարի 2000-ից 15000 եվրո: Վճիռը ընդունվել է դատավորների միաձայն որոշմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2006 թվականին Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների համար փոխհատուցման հարցը քննարկել է այսօր: Խոսքը վերաբերում է անհատական հայցերին, ովքեր վիճում են ձերբակալության ժամանակ մարդու իրավունքների խախտման փաստով:

«Դատարանը կայացրել է, որ Ռուսաստանը 19 հայցվորի նկատմամբ խախտել է եվրոպական հռչակագրի տարբեր կետերը»,-ասված է դատարանի որոշման մեջ:

Բացի այդ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընթացիկ տարվա հունվարի 31-ի որոշմամբ, Ռուսաստանը Վրաստանի 1500 քաղաքացու ոչնյութական վնաս հասցնելու համար, փոխհատուցման տեսքով պետք է վճարի 10 միլիոն եվրո: