Կարևոր օր է յուրաքանչյուր քաղաքացու համար, հատկապես մեր զինվորականների համար, որոնք իրենց կյանքը զոհաբերել են երկրի տարածքային ամբողջականության համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Կարևոր օր է յուրաքանչյուր քաղաքացու համար, հատկապես մեր զինվորականների համար, որոնք իրենց կյանքը զոհաբերել են երկրի տարածքային ամբողջականության համար. Իրակլի Ղարիբաշվիլի

Վստահ եմ, որ այս նախադեպով և հետևողական քաղաքականությամբ, մենք վերջապես կհաղթենք և խաղաղությամբ կվերականգնենք մեր երկրի ամբողջականությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, արձագանքելով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:

«Շնորհավորում եմ. Այսօր մեր երկրի համար իսկապես պատմական հաղթանակի օր է: Մենք հետևողականորեն, օրինական ճանապարհով, շահել ենք վեճը Ռուսաստանի հետ միջազգային դատարանում ՝ վերահաստատելով Ռուսաստանի ագրեսիվ դեմքը, որը հիմնովին ոտնահարում է մարդու իրավունքները և էթնիկական զտումներ է իրականացնում բռնազավթված տարածքներում: Սա կարևոր օր է յուրաքանչյուր քաղաքացու համար, հատկապես մեր զինվորականների համար, որոնք այդ պատերազմում իրենց կյանքը զոհաբերել են երկրի տարածքային ամբողջականության համար: Վստահ եմ, որ այս նախադեպով և հետևողական քաղաքականությամբ, մենք վերջապես կհաղթենք և խաղաղությամբ կվերականգնենք մեր երկրի ամբողջականությունը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ստրասբուրգի դատարանը 2008 թվականի պատերազմի վերաբերյալ որոշում է կայացրել: Ստրասբուրգի դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ օգոստոսյան պատերազմի ընթացքում Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի մի շարք հոդվածներ: