Սթիվ Վիտկոֆ. Թրամփի վարչակազմը նախընտրում է Իրանի հետ լարվածության դիվանագիտական լուծումը ռազմականից
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի խոսքով՝ Իրանի հետ շարունակվող լարվածության մեջ Թրամփի վարչակազմը նախընտրում է դիվանագիտական լուծումը՝ ռազմականի փոխարեն։
Ֆլորիդայում Իսրայել-Ամերիկա խորհրդի համաժողովում հարցին, թե արդյոք նա կարծում է, որ ԱՄՆ-ի ռազմական հարվածը Իրանի դեմ հավանական է, Վիտկոֆը պատասխանեց. «Հուսով եմ՝ կլինի դիվանագիտական լուծում»։
Ըստ Վիտկոֆի՝ Իրանի հետ դիվանագիտական համաձայնագիրը կլուծի չորս հարց։ Դրանք են՝
«Միջուկային հարստացում, հրթիռներ՝ նրանք պետք է կրճատեն իրենց պաշարները, իրենց մոտ եղած միջուկային նյութը, որը կազմում է մոտ 2000 կիլոգրամ, հարստացված է 3.67%-ից մինչև 60%, միջնորդներ»։
Վիտկոֆը ենթադրում է, որ Իրանը կարող է պատրաստ լինել փոխզիջման գնալ բոլոր չորս հարցերում, քանի որ նրա տնտեսությունը ծանր վիճակում է։
«Եթե նրանք ցանկանում են վերադառնալ Ազգերի լիգա, մենք կարող ենք լուծել այս չորս խնդիրները դիվանագիտական ճանապարհով։ Դա հիանալի լուծում կլինի։ Այլընտրանքը վատն է», – ասաց Վիտկոֆը։