Ստեղծվում է ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձ, որը հոգ կտանի ծառայության և դեղամիջոցների մատչելիության մասին
Կառավարության որոշմամբ, ստեղծվում է ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձ – «Գործընկերություն՝ մատչելի առողջապահության համար», որը հոգ կտանի բնակչության բժշկական ծառայության և դեղամիջոցների մատչելիության մասին:
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին, նշված նախաձեռնությունը զգալիորեն հեշտացնելու է խրոնիկ հիվանդությունները բուժող միջոցների գնման հետ կապված խնդիրները:
«2013 թվականին, երբ Վրաստանում գործարկվեց համընդհանուր առողջապահության ծրագիրը, բնակչությունը ստացավ զգալի օգնություն, սակայն խնդիր էր խրոնիկ հիվանդությունների դեղամիջոցների խնդիրը: Շատ կաևոր է, որ այս ձևաչափն առաջին փուլում, հենց այս տարի կտա հնարավորություն, որ թոշակառուները ցածր գներով գնեն այն դեղամիջոցները, որոնց նրանց անհրաժեշտ է ամեն օր»,- հայտարարել է վարչապետը: