Սպիտակ տունը հայտնում է, որ Իրան-Իսրայել հակամարտությանը միջամտելու վերաբերյալ որոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ Իրան-Իսրայել հակամարտությանը միջամտելու վերաբերյալ որոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Լևիթը այս մասին խոսել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
«Հաշվի առնելով, որ մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների մեծ հավանականություն կա, նախագահը որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», – ասել է մամուլի քարտուղարը։