Սպիտակ տան մոտակայքում կայծակահարման հետևանքով տուժած չորս մարդկանցից երեքը մահացել են
Սպիտակ տան մոտակայքում գտնվող Լաֆայետ այգում կայծակահարման հետևանքով տուժած չորս մարդկանցից երեքը մահացել են։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Մահացածներից երկուսը 76 և 75 տարեկան ամուսիններ են, ովքեր մայրաքաղաք են այցելել ամուսնության 56-ամյակի կապակցությամբ։ Երրորդ մահացածը 29-ամյա երիտասարդ է։
Չորրորդ տուժածը նույնպես ծանր վիճակում է։