Սպիտակ տան մամուլի քարտուղար. Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, դադարեցնել պատերազմները, Նոբելյան կոմիտեն ապացուցում է, որ նա քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում
Սպիտակ տանը հայտարարում են, որ Նոբելի կոմիտեն «քաղաքականությունը դնում է խաղաղությունից վեր»։ Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի որոշումը։
«Նախագահ Թրամփը շարունակելու է խաղաղության համաձայնագրեր կնքել, ավարտել պատերազմները և փրկել կյանքեր։ Նա ունի հումանիստի սիրտ և երբեք չի լինի մեկ ուրիշ նման մարդ, ով ընդունակ է լեռներ շարժել միայն իր կամքի ուժով։ Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում», – հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։
2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի արձագանքել այս որոշմանը։