Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ. Դանիան չի կարողացել պաշտպանել Գրենլանդիան, հետևաբար իրավունք չունի այն տիրապետել
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Դանիայի կողմից Գրենլանդիայի վերահսկողությունը «անարդար» է։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
Նրա խոսքով՝ Կոպենհագենը չի կարող ապահովել կղզու անվտանգությունը։
Fox News-ին տված հարցազրույցում Միլլերը նշել է, որ Դանիան չի կարողացել պաշտպանել Գրենլանդիան և, հետևաբար, իրավունք չունի տիրապետել դրան։
«Նրանք չեն կարող վերահսկել Գրենլանդիայի տարածքը։ Վերջին 500 տարիների ընթացքում գոյություն ունեցած բոլոր իրավական նորմերի համաձայն՝ տարածքի վերահսկողությունը պահանջում է այն պաշտպանելու, զարգացնելու և բնակեցնելու հնարավորություն, և Դանիան մերժել է այս բոլոր պահանջները», – ասել է Միլլերը։
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը «անարդար» է համարում, որ Միացյալ Նահանգները «ֆինանսավորում է» Գրենլանդիայի պաշտպանությունը, մինչդեռ կղզին մնում է Դանիայի վերահսկողության տակ։
«Սա անարդար գործարք է։ Սա անարդար գործարք է։ Եվ ամենակարևորը՝ այն անարդար է ամերիկացի հարկատուների նկատմամբ, ովքեր սերունդներ շարունակ սուբսիդավորել են Եվրոպայի ամբողջ պաշտպանությունը», – ասել է Միլլերը։
Նա նաև կրկնել է այն թեզը, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։