Spice Girls-ը Եվրոպայում համերգներով հանդես կգա առանց Վիկտորիա Բեքհեմի

Spice Girls խումբը անոնսում է եվրոպական շրջագայությունը: 10-ամյա դադարից հետո խումբը համերգներ է անցկացնելու տարբեր երկրներում:

Շրջագայությունն սկսվելու է 2019 թվականի հունիսի մեկին և ավարտվելու Լոնդոնում՝ մեծ շոուով:

Spice Girls-ը համերգային շրջագայության է մեկնելու առանց Վիկտորիա Բեքհեմի:

Spice Girls-ը 90-ական թվականների ամենահայտնի խմբերից է, որը կազմալուծվել էր 2000 թվականին:

Խմբի միավորման մասին տեղեկությունը տարածվել է նախորդ տարվա սկզբին: