Սպանություն է տեղի ունեցել Խոբիի մունիցիպալիտետում: Ըստ առկա տեղեկությունների՝ սպանվել է մինչև 50 տարեկան մի կին՝ բութ առարկայից գլխին հասցված վնասվածքներով։
Դին տեղափոխվել է Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության բյուրո։
ՆԳ նախարարության տեղեկություններով՝ սպանության մեջ մեղադրվողն արդեն ձերբակալված է։ Նախաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորյալ սպանություն։