Սոզար Սուբարի. Վստահ եմ, որ Միխեիլ Ղավելաշվիլին կլինի երկրի արժանի նախագահ, նա նախագահական ինստիտուտ կվերադարձնի այն արժանապատվությունը, որը հաստատել են իր նախորդները

13:49, 14.12.2024

Ես քվեարկել եմ Վրաստանի ինքնիշխանության, ազգային արժեքների, ավանդույթների, տնտեսական առաջընթացի և երկրի եվրաինտեգրման օգտին,- այս մասին սոցցանցում գրում է խորհրդարանի փոխխոսնակ Սոզար Սուբարին։

Նրա խոսքով՝ ինքը հպարտ է, որ Միխեիլ Ղավելաշվիլին գալիս է «ժողովրդի ուժից»։

«Վստահ եմ, որ Միխեիլ Ղավելաշվիլին կլինի երկրի արժանի նախագահ, ով կպաշտպանի երկրի ավանդույթներն ու ինքնիշխանությունը և նախագահի ինստիտուտ կվերադարձնի այն արժանապատվությունը, որը տվել են իր նախորդները այս ինստիտուտին։ Մաղթում եմ Միխեիլին քայլել հաղթանակի ու հաջողության ճանապարհով, և հպարտ եմ, որ նա գալիս է «ժողովրդի ուժից»,- գրել է Սոզար Սուբարին։

Նմանատիպ