Սոզար Սուբարի - Մինդելի հանքահորում խախտումներ կային, որն էլ դարձավ դժբախտ պատահարի հետևանք և որից հնարավոր էր զերծ մնալ
Մինդելի հանքահորում խախտումներ կաին, որն էլ դարձավ դժբախտ պատահարի հետևանք և որից հնարավոր էր զերծ մնալ, – հայտարարել է տարածաշրջանային զարգացման հարցերում վարչապետի խորհրդատուն, Սոզար Սուբարին «ընթացիկ թեմա Մակա Ցինցաձեի հետ» առաջին ալիքի հաղորդման ժամանակ։
«Մինչև վերջնական եզրակացությունները չեն անի, այս փուլում ես սրանից ավել ոչ մի բան չեմ ասի, ոչ էլ գործակալությունները կասեն», – հայտարարել է Սուբարը։
Նրա խոսքով, մարդկային կյանքը առաջնային է և վարչապետի դիրքորոշումը պարզ է, կառավարությունը թույլ չի տա, որ Տղիբուլիում տեղի ունեցած դժբախտությունը շարունակվի։
Հաղորդման ժամանակ հաղորդավարի հարցին, թե արդյոք դրվեց կոնկրետ անձանց պատասխանատվության հարցը, վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, Սոզար Սուբարին հայտարարեց, որ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետաքննությունը գրեթե ավարտվում է և արդյունքները շուտով պարզ կդառնան։
«Հասարակությանը հավատացնում եմ, կպատժվեն բոլոր մեղավորները», – հայտարարել է Սուբարը։
Ինչպես նշեց վարչապետի խորհրդատուն, Տղբուլիում թե այլ տեղ, անհնարին է վերջնականապես խուսափել դժբախտ պատահարներից, բայց անվտանգության համակարգերի չունենալու պատճառով, չպետք է միշտ վախենանք, որ մի քանի ամիսը մեկ դժբախտ պատահար տեղի կունենա։
Նրա խոսքով, «Արդյունաբերական խումբը» պետության հանդեպ որոշ պարտականություններ ունի, որոնք չեն իրականացված։
Մինդելի անվան հանքահորում հուլիսի 16-ին տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում զոհվել է չորս մարդ, վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, նախնական տեղեկությամբ Մինդելիի հանքահորի շախտերից մեկում մեթանի պայթելուց փլուզվել է թունելի տանիքը: Փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով:
Տղիբուլիի հանքը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը: Շախտում դժբախտ պատահար տեղի է ունեցել նաև ապրիլի 5-ին: Այն ժամանակ զոհվել էր 6 մարդ:
Վարչապետ հայտարարել է, որ ընդունված է որոշում, Մինդելի անվան հանքահորը փակելու վերաբերյալ: Իր լրատվությամբ, հանքահորը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվի հետաքննությունը: