Սոսո Գիորգաձեն նշանակվել է «Սաքպատենտիի» նախագահ

11:57, 20.10.2022

Սոսո Գիորգաձեն նշանակվել է Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի նախագահ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել «Սաքպատենտի»-ի նոր նախագահի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

Սոսո Գիորգաձեն մինչ «Սաքպատենտի» նախագահ նշանակվելը եղել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար, իսկ մինչ այդ՝ արդարադատության փոխնախարար։ Սոսո Գիորգաձեն Վրաստանի արդարադատության նախարարության համակարգում աշխատում էր 2013 թվականից։ Տարբեր ժամանակներում նա ղեկավարել է Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը և Արդարադատության տունը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Սոսո Գիորգաձեին «Սաքպատենտի»-ի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան։

Նմանատիպ