Սոչիում գիշերը պայթյուններ են լսվել, թռիչքների սահմանափակումներ են մտցվել ինը ռուսական օդանավակայաններում
Հոկտեմբերի 17-ի գիշերը Ռուսաստանի Սոչի քաղաքում պայթյուններ են լսվել։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումները։
Թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի ինը օդանավակայաններում։
Բացի այդ, Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
«Սոչիի ՀՕՊ համակարգը գործում է։ Հրթիռային հարձակումը հետ է մղվել։ Ես խնդրում եմ Սոչիի բնակիչներին և այցելուներին պահպանել հանգստություն և պահպանել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։ Եթե ապրում եք ափամերձ գծի մոտ, ոչ մի դեպքում դուրս մի եկեք. մնացեք տանը՝ առանց պատուհանների», – ասել է Պրոշունինը։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Սոչիի օդանավակայանից բացի, սահմանափակումներ են մտցվել ևս ութ օդանավակայաններում՝ Կրասնոդար, Սամարա, Կալուգա, Նիժնի Նովգորոդ, Կազան, Նիժնեկամսկ, Ուֆա և Յարոսլավլ։