«SOCAR» - Ադրբեջանի նավթի և գազի ենթակառուցվածքի ուղղությամբ կրակ բացելով Հայաստանը լուրջ վտանգ է ստեղծում ոչ միայն երկրի, այլ՝ Եվրամիության էներգետիկ անվտանգության համար

Ադրբեջանի նավթի և գազի ենթակառուցվածքի ուղղությամբ կրակ բացելով Հայաստանը լուրջ վտանգ է ստեղծում ոչ միայն երկրի, այլ՝ Եվրամիության էներգետիկ անվտանգության համար,- ինչպես գրում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը, այս մասին հայտարարել է  Ադրբեջանի պետական «Սոկար» էներգաընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բաժնետերերի թվում են աշխարհի առաջատար էներգետիկ ընկերություններ: Ադրբեջանի նավթի և գազի ենթակառուցվածքի ուղղությամբ կրակ բացելով Հայաստանը լուրջ վտանգ է ստեղծում ոչ միայն երկրի, այլ՝ Եվրամիության էներգետիկ անվտանգության համար»,- նշված է Ահմեդովի հայտարարության մեջ:

Ադրբեջանական կողմը հայարարել  է, որ Հայաստանի զինված ուժերը փորձել է հրթիռակոծել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նավթատարը: Նշված տեղեկությունը կտրականապես հերքում է Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը և Ադրբեջանի հայտարարությունը որակում սուտ: