Սննդամթերքի ազգային գործակալությունը Գոնիոյում կասեցրել է ուզբեկական ռեստորանի արտադրական գործընթացը
Աջարիայի դեպարտամենտի տեսուչները պետական վերահսկողության շրջանակներում արտահերթ ստուգել են անհատ ձեռնարկատեր Ա․ Կ․-ին պատկանող (հասցե՝ Գոնիո, Անդրիա Պիրվելցոդեբուլիի 4-րդ նրբանցք N4) ուզբեկական ռեստորանը։ Տեղեկությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալությունը (ՍԱԳ)։
Գործակալության տվյալներով՝ հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով ռեստորանը օրենսդրության համաձայն տուգանվել է, և արտադրական գործընթացը կասեցվել է։
«Տեսչական ստուգման արդյունքում օբյեկտում արձանագրվել են կրիտիկական անհամապատասխանություններ, այդ թվում՝ հիգիենիկ նորմերի խախտում, ենթակառուցվածքների անսարքություն։ Խախտված է եղել նաև սպառողին սննդամթերքի մասին տեղեկատվության տրամադրման կանոնը։ Միևնույն ժամանակ, պարզվել է, որ բիզնես օպերատորը գործունեություն է ծավալել առանց Տնտեսական գործունեության ռեեստրում գրանցման։
Սննդամթերքի ազգային գործակալությունը պետական վերահսկողությունն իրականացնում է ամենօրյա ռեժիմով։ Խախտումների հայտնաբերման դեպքում գործակալությունը, սննդամթերքի անվտանգության և սպառողների առողջության պահպանման նպատակով, ձեռնարկում է օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցառումներ», – նշված է ՍԱԳ-ի տարածած տեղեկատվության մեջ։