Սննդամթերքի ազգային գործակալությունը Բաթումիում կիսաֆաբրիկատների անօրինական արտադրամաս է հայտնաբերել
Սննդամթերքի անվտանգության պետական գործակալության Աջարիայի դեպարտամենտի տեսուչները ոչ պլանային ստուգումների արդյունքում կիսաֆաբրիկատների արտադրամասում հայտնաբերել են կրիտիկական անհամապատասխանություններ:
Սննդամթերքի անվտանգության պետական գործակալության տեղեկատվությամբ՝ «Ռոգիա» ՍՊԸ-ն (հասցե՝ ք. Բաթումի, Մցվանե Կոնցխիի տարածք, Սաթնոեբիս փողոց N7) կիսաֆաբրիկատներ էր արտադրում հիգիենիկ նորմերի լիակատար խախտմամբ, առանց ճանաչման (հավատարմագրման) և տնտեսական գործունեության ռեեստրում գրանցման: Խախտված է եղել նաև սպառողներին սննդամթերքի մասին տեղեկատվության տրամադրման կարգը:
«Կրիտիկական անհամապատասխանությունների պատճառով բիզնես օպերատորը տուգանվել է: «Ռոգիա» ՍՊԸ-ի արտադրական գործընթացը կասեցվել է մինչև կրիտիկական անհամապատասխանությունների վերացումը, գործունեության ճանաչումն ու գրանցումը», – նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Սննդամթերքի անվտանգության պետական գործակալությունը հիշեցնում է բիզնես օպերատորներին, որ, Վրաստանի օրենսդրության համաձայն, տնտեսական գործունեության ռեեստրում առանց գրանցման և ճանաչման գործունեությունն արգելված է:
Գործակալության փոխանցմամբ՝ ճանաչման ընթացակարգին և պարտադիր ճանաչման ենթակա տնտեսական գործունեության տեսակներին կարելի է ծանոթանալ կառույցի պաշտոնական կայքում: