Սննդամթերքի ազգային գործակալությունը Իմերեթիում կաթնամթերքի ապօրինի արտադրամասեր է հայտնաբերել
Սննդամթերքի ազգային գործակալության Իմերեթիի դեպարտամենտի տեսուչները կասեցրել են կաթնամթերք արտադրող ապօրինի օբյեկտների արտադրական գործընթացը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Քութայիսիում և Ծղալտուբոյում անհատ ձեռնարկատերեր Ն․ Թ․-ին (հասցե՝ Քութայիսի, Նիկեայի փողոց N19) և Ն․ Ք․-ին (հասցե՝ Ծղալտուբո, գյուղ Մաղլակի, 3-րդ փողոց N72) պատկանող օբյեկտների ստուգման արդյունքում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ բիզնես-օպերատորները սննդամթերքը (մածուն, պանիր) արտադրել են առանց պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման։
Օրենսդրության համաձայն՝ բիզնես-օպերատորները տուգանվել են, իսկ արտադրական գործընթացը՝ կասեցվել։
Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է ապօրինի արտադրամասերի հայտնաբերումն ամբողջ երկրի մասշտաբով և բիզնես-օպերատորներին կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության պահանջները։