Սլովակիայում աշակերտը սառը զենքով սպանել է ուսուցչին, ևս երկու անձ ծանր վիճակում է
Սլովակիայում աշակերտը սառը զենքի կիրառմամբ սպանել է ուսուցչին, ևս երկու անձ ծանր վիճակում է։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Ստասկով քաղաքում, Չեխիայի և Լեհաստանի սահմանի մոտ։
Պաշտոնական գերատեսչության տեղեկություններով՝ 61-ամյա ուսուցչի սպանության մեջ կասկածվում է 13-ամյա տղան։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է պատանուն։
Այս պահին տեղի ունեցածի շարժառիթն անհայտ է։ Ծայրահեղ ծանր վիճակում է երկու վիրավոր։ Շտապօգնության խմբերը դպրոցականին և 41-ամյա ուսուցչին տեղափոխել են հիվանդանոց։
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին և վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքի անդամներին։