Սլովակիայի օրենսդրական մարմնում պատահաբար ընդունել են օրենք, որը արգելել է երկրում կատարել արտասահմանյան օրհներգերը
Սլովակիայի գերագույն օրենսդրական մարմնում պատահաբար ընդունել են օրենք, որը արգելել է երկրում կատարել արտասահմանյան օրհներգերը:
Օրենքի համաձայն, օտար երկրների օրհներգը հնարավոր կլինի կատարել այն ժամանակ, երբ միջոցառմանը կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ: Հակառակ դեպքում օտար երկրի օրհներգը կատարելու համար անձը կտուգանվի 7 հազար եվրոյով:
Սլովակիայի խորհրդարանը նշված օրինագծին աջակցել է մի քանի օր առաջ: Նախաձեռնողներն էին Սլովակիայի «ազգայնական կուսակցության» անդամները: Ինչպես հայտնի է, նրանք ցանկանում էին փոփոխություններ մտցնել երկրի ազգային խորհրդանիշների պաշտպանության նպատակով, սակայն ավելի ուշ պարզվել է, որ փաստաթուղթը ներառում է կետ, որն արգելում է օտար երկրների օրհներգի կատարումը:
Պատգամավորները հայտարարել են, որ նրանք վստահել են նախաձեռնողներին և լավ չեն ծանոթացել օրենսգրքի հետ:
Նոր օրենքը ուժի մեջ է մտնելու մայիսի 15-ից: