Սլովակիայի ընդդիմությունը ծրագրում է անվստահություն հայտնել Ռոբերտ Ֆիկոյի կառավարությանը

20:00, 14.01.2025

Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությանը։ Այս մասին ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին մամուլի ասուլիսում։

Նրանք ասացին, որ քվեարկությունը կնշանակեն առաջիկա օրերին։ Ընդդիմախոսները մեղադրում են Ռոբերտ Ֆիցոյին երկրի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանին մոտեցնելու մեջ և ասում են, որ նա ի վիճակի չէ լուծել ներքին խնդիրները:

Անցյալ ամիս Ռոբերտ Ֆիցոն Մոսկվայում էր, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ քննարկեց Սլովակիայի տարածքով գազի տարանցումը։

«Ռոբերտ Ֆիցոն հեռացել է Սլովակիայից: Հայրենիքում լինելու և խնդիրները լուծելու փոխարեն նա շրջում է աշխարհով մեկ և խոնարհվում բռնապետերի առաջ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամենամեծ ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիայի» կուսակցության առաջնորդ Միխալ Շիմեչկան։

Ռոբերտ Ֆիցոյի կոալիցիան ունի 76 տեղ 150 տեղանոց խորհրդարանում։ Կառավարությանը անվստահություն հայտնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է ձայների մեծամասնություն: Սլովակիայի կառավարությունը ներկայումս բախվում է լուրջ ներքին խնդիրների, ինչպիսիք են բյուջեի բարձր դեֆիցիտը, առողջապահական համակարգի հետ կապված խնդիրներ և Ուկրաինայով ռուսական գազի տարանցման ընդհատումը, ինչը, ըստ Ֆիցոյի, վնաս է հասցրել Սլովակիայի տնտեսությանը։ Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման ընդհատումը երկրին կարժենա 1,5 միլիարդ եվրո։

Նմանատիպ