Սլովակիայի արտգործնախարար. Համակարգված գործողություններ են պետք, ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ, ովքեր փորձում են վիզա ստանալ
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի խոսքով՝ ՌԴ քաղաքացիների համար վիզաների արգելման հարցը կքննարկվի մինիստերիալի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։
Նրա խոսքով, համակարգված գործողությունների անհրաժեշտություն կա, թե ինչպիսին պետք է լինի ԵՄ երկրների վերաբերմունքը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ։
«Հանդիպմանը մենք կքննարկենք Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների արգելման քաղաքականությունը։ Մենք Սլովակիայում արդեն դադարեցրել ենք դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար վիզաների տրամադրումը, բայց իմ կոչը ԵՄ անդամ բոլոր երկրներին այն է, որ մեզ անհրաժեշտ է համակարգված գործողություն, ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ, որոնք, ինչպես տեսնում ենք, դեռ փորձում են վիզա ստանալ և ճանապարհորդել դեպի Շենգենյան տարածք»,- ասել է Իվան Կորչոկը: