Սլովակիան պատրաստ է աջակցել Վրաստանին և Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման գործում
Սլովակիան պատրաստ է աջակցել Վրաստանին և Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման գործում,- այս մասին Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:
«Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի մոտ գործընկերներն են և ակտիվ ներդրում ունեն մեր անվտանգության գործում: Մենք վրդովված ենք Ռուսաստանի ակտիվությամբ Սև ծովի տարածաշրջանում: Սլովակիան պատրաստ է, աջակցություն ցուցաբերել երկու երկրների համագործակցության խորացման գործում»,- գրում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարը:
https://twitter.com/IvanKorcok/status/1334193278854590464?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1334193278854590464%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fslovaketis-sagareo-saqmeta-ministri-slovaketi-mzadaa-mkhardachera-gauwios-saqartvelos-da-ukrainas-nato-stan-tanamshromlobis-gaghrmavebashi%2F