«Sky News» – Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի Լոնդոնում Ուկրաինայի հարցով բանակցություններին

12:23, 23.04.2025

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի Լոնդոնում Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններին, – գրում է «Sky News»-ը։

Լոնդոնում հանդիպումներ Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Ռուբիոն չի մասնակցի բանակցություններին։

«Sky News»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկության հաստատումից հետո, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի և Գերմանիայի նախարարները ևս չեղարկել են իրենց այցը։

«Երբ այս տեղեկությունը հայտնի դարձավ, Փարիզը և Բեռլինը, ըստ ամենայնի, նույնպես փոխեցին իրենց ծրագրերը։ Կա հույս, որ նախարարների մակարդակով հանդիպում դեռ կկայանա մոտ ապագայում», – նշվում է հոդվածում։

Բանակցությունները Լոնդոնում կկայանան այսօր, որտեղ առաջնորդները կքննարկեն հրադադարի հնարավոր քայլերը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում։ Հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելոգը։ Բացի այդ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի հետ։

Նմանատիպ