Սկսվում է ազգային փոքրամասնությունների ստաժավորումը. Ցիխելաշվիլի
Կառավարությունը 1+4 ծրագրի մասնակից ազգային փորքամասնությունների ներկայացուցիչների համար սկսում է ստաժավորման ծրագիր,- այս մասին Վրաստանի կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Նրա մեկնաբանմամբ, ծրագրի մասնակից ավարտական կուրսի ուսանողները կամ շրջանավարտ երիտասարդները ստաժավորում կանցնեն հանրային գերատեսչություններում:
«1+4 ծրագրի շրջանավարտներին կամ ավարտական կուրսի ուսանողներին տալիս ենք հանրային հաստատություններում ստաժավորում անցնելու հնարավորություն,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:
Նրա խոսքով, պիլոտային ծրագիրը արդեն իրականացվել է տարվա սկզբում, որտեղ 65 երիտասարդ անցել է ստաժավորում 20 հանրային գերատեսչությունում և արդյունքները բավական պոզիտիվ էին: