Սկսվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Բրյուսել (տեսանյութ)
Սկսվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Բրյուսել:
Վրաստանի կառավարության ղեկավարը գլխավորում է Վրաստանի պատվիրակությանը Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստին, որը այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդում:
Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն գտնվում է Եվրոպայի խորհրդում, որտեղ նրան, մինչ խորհրդի նիստի սկիզբը , նախաճաշի է հրավիրել Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարական պատվիրակության հետ միասին, Բրյուսելում ներկա է գտնվելու Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստին:
Կառավարության վարչության լրատվությամբ, այսօր կայանալիք հանդիպմանը քննարկվելու են՝ ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի և խոր և համապարփակ ազատ առևտրական գոտու մասին համաձայնագրի վավերացման տեսանկյունից գրանցած առաջընթացը: Ինչպես նաև զրույցը վերաբերելու է Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված օրակարգին, որը ներառում է առաջնահերթությունները մինչև 2020 թվականը:
Լիագումար նիստից հետո, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպելու են լրագրողների հետ:
Բրյուսել կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Կվիրիկաշվիլին հանդիպելու է նաև առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմի հետ:
Վրաստանի պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, տարածաշրջանային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan