«Սիտի պարկ» ընկերությունը մեծ մեղքեր ունի և պայմանագրի խզումը շատ ճիշտ որոշում էր. Դավիթ Նարմանիա
«Սիտի պարկ» ընկերությունը մեծ մեղքեր ունի և պայմանագրի խզումը շատ ճիշտ որոշում էր. Դավիթ Նարմանիա

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան ողջունել է «Սիտի Պարկ» ընկերության հետ պայմանագրի խզումը և նշել, որ սա կարևոր որոշում էր:

««Սիտի պարկ» ընկերությունը մեծ մեղքեր ունի և խախտումներով էին աշխատում վերջին տարիների ընթացքում: Այսպիսով գտնում եմ, որ սա կարևոր և ճիշտ որոշում էր: Այժմ կարևոր է, որ հետագա մենեջմենթը ընթանա ճիշտ ճանապարհով: Այս որոշմամբ հաղթել է մեր քաղաքը և մեր բնակչությունը»,-հայտարարել է Դավիթ Նարմանիան:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 2018 թ. ապրիլի 10-ին խզում է պայմանագիրը «Սիտի Պարկ» ընկերության հետ: