Թբիլիսիի քաղաքապետարանը ապրիլի 10-ին խզելու է «Սիտի Պարկ» ընկերության հետ կնքված պայմանագիրը
Թբիլիսիի քաղաքապետարանը ապրիլի 10-ին խզելու է «Սիտի Պարկ» ընկերության հետ կնքված պայմանագիրը

Թբիլիսիի քաղաքապետարանը ապրիլի 10-ին խզելու է «Սիտի Պարկ» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Այս մասին քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ:

Նշված որաշման պատճառը Թբիլիսիի քաղաքապետը բերել է ընկերության անպատասխանատվությունը և հանրային իրավասությունների ոչնպատակահարմար կատարումը:

Նրա խոսքերով, չնայած բազմաթիվ զգուշացումներին, ընկերությունը չի կատարում ստանձնած պարտավորությունները, որը առաջացրել է քաղաքացիների իրավունքների խախտում և կայանման կառավարման ոլորտում համակարգային հիմնախնդիրներ:

«Ելնելով այս իրավիճակից, որոշել ենք 2018 թվականի ապրիլի 10-ին խզել պայմանագիրը «Սիտի Պարկ» ընկերության հետ»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով պայմանագիրը խզելուց հետո, «Սիտի Պարկի» գործառույթները մինչ նոր համակարգի ստեղծելը կատարելու է Թբիլիսիի տրանսպորտի ընկերությունը: