Սիտի Պարկ ընկերության հետ խզված պայմանագիրը չի նախատեսում գոյություն ունեցող տուգանքների վերացում. Թբիլիսիի քաղաքապետարան

Թբիլիսիի քաղաքապետարանը տարածել է հայտարարություն «Սիտի պարկ» ընկերության հետ պայմանագիրը խզելու կապակցությամբ և պարզաբանում է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը ընկերության հաշվին կայանման սակագինը վճարումները տեղի կունենան սովորական ռեժիմով: Ապրիլի 10-ից հետո այդ գումարները կպատկերվեն Թբիլիսիի տրանսպորտի ընկերության հաշվին և քաղաքացիները կրկնակի անգամ գումար չեն վճարի:

«Ցանկանում ենք «Սիտի Պարկ» ընկերության հետ ձևակերպված պայմանագրի խզման մասին մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից ընդունված որոշումից հետո արձագանքել հասարակությանը հետաքրքրվող հարցերին և մեկ անգամ ևս պարզաբանել, որ ապրիլի 10-ից, կայանման համակարգի վերահսկումը անխախտ ռեժիմով ստանձնելու է Թբիլիսիի տրանսպորտի ընկերությունը:

Մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը «Սիտի Պարկ» ընկերության հաշվին կայանման սակագինը վճարումները տեղի կունենան սովորական ռեժիմով: Ապրիլի 10-ից հետո այդ գումարները կպատկերվեն Թբիլիսիի տրանսպորտի ընկերության հաշվին և քաղաքացիները կրկնակի անգամ գումար չեն վճարի:

2018 թվականի ապրիլի 10-ից հետո բոլոր վճարումները պետք է կատարվեն Թբիլիսիի տրանսպորտի ընկերության հաշվեհամարին:

Ինչ վերաբերում է տուգանքների բողոքարկմանը, ապա մինչև ապրիլի 10-ը այն կարգավորվելու է «Սիտի Պարկի» կողմից, իսկ ապրիլի 10-ին այն վերահսկելու է Թբիլիսիի տրանսպորտի ընկերությունը: Տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում, այն նախկինի պես 10 լարիից դառնալու է 150 լարի:

Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ ընկերության հետ խզված պայմանագիրը չի նախատեսում գոյություն ունեցող տուգանքների վերացում»,-ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ: