«Սիտի Պարկ» ընկերության աշխատակիցները աշխատանքը շարունակելու են Թբիլիսիի տրանսպորտի ընկերությունում
«Սիտի Պարկ» ընկերության աշխատակիցները աշխատանքը շարունակելու են Թբիլիսիի տրանսպորտի ընկերությունում

Ցանկանում եմ պատրադրել Թբիլիսիի տրանսպորտային ընկերությանը՝ օգտագործել  «Սիտի Պարկ» ընկերությունում աշխատող 120 աշխատակցի փորձը և այս մարդկանց ընդունել աշխատանքի,-այս հայտարարությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արել է, մայրաքաղաքի կառավարության նիստին:

«Ցանկանում եմ զրուցել «Սիտի Պարկ» ընկերության աշխատակիցների ճակատագրի մասին: Մի քանի օր առաջ ինձ հարցրել են այս մասին և իմ համար, որպես Թբիլիսիի քաղաքապետ, այս հարցը շատ կարևոր է: Համապատասխանաբար, ցանկանում եմ տրանսպորտի ընկերության ղեկավար, պարոն Մամուկա Կոբախիձեին պարտադրել, որ այն 120 աշխատակիցին, որոնք աշխատում էին «Սիտի Պարկում», աշխատանքի տեղավորվեն տրանսպորտի ընկերությունում: Այս մարդիկ տեսուչներ են և չպետք է տուժեն նրանց ընկերության գործողությունների պատճառով»,-հայտարարել է կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետը տրանսպորտի ընկերության ղեկավարին պարտադրել է նաև, կայանման ինֆրակառուցվածքի բարեկարգման համար ընդունել համապատասխան միջոցներ: