Սիրիայում քիմիական զենքերի հնարավորությունների վրա հարվածները համապատասխան և հարկավոր պատասխան էր. Միխեիլ Ջանելիձե
Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածները, անվանել է «համապատասխան և հարկավոր: Միխեիլ Ջանելիձեն այս մասին գրել է իր Twitter-ի էջում:
«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածները, Սիրիայում քիմիական զենքերի հնարավորությունների վրա, համապատասխան և հարկավոր պատասխան է՝ Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացրած քիմիական հարձակմանը: Քիմիական զենքի կիրառումը անթույլատրելի է և մեղավորները պետք է պատժվեն»,-ասված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan