Սիրիայի ճգնաժամը, մի մասն է այն գլոբալ դիմակայության, որը ընթանում է Ռուսաստանի դաշնության և արևմուտքի միջև. Դավիթ Ռաքվիաշվիլի
Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, Դավիթ Ռաքվիաշվիլին հայտարարում է, որ Սիրիան գլոբալ արճակատման մասնիկներից մեկն է, որը գոյություն ունի Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև:
«Առաջին հերթին պետք է հասկանալ, որ Սիրիայի ճգնաժամը, մի մասն է այն գլոբալ դիմակայության, որը ընթանում է Ռուսաստանի դաշնության և արևմուտքի միջև»,-հայտարարել է Ռաքվիաշվիլին:
Ինչ վերաբերում է հարցին, Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ հնարավոր է թե ոչ, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավիրի անվտանգության խորհրդի նիստ, Ռաքվիաշվիլին հայտարարել է, որ իհարկ է Վրաստանի նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին և կարգադրել է իրեն անց կացնել կոնսուլտացիաներ, որից հետո կընդունվի որոշում:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan