Սիրիայի կողմից բռնազավթված Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի «ճանաչումը» անընդունելի է. Մեծ Բրիտանիայի կառավարություն
Սիրիայի կողմից բռնազավթված Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի «ճանաչումը» անընդունելի է. Մեծ Բրիտանիայի կառավարություն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, Սիրիայի կողմից բռնազավթված Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի ճանաչելու կապակցությամբ, տարածում է հայտարարություն:

Հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայք էջում, պետնախարար Ալան Դանկանի անունից:

«Անընդունելի է, որ Ասադի ռեժիմը ճանաչել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ռուսաստանի ռազմական ներխուժումը Վրաստան 2008 թվականին, նրա կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների Հարավային Օսիայի և Աբխազիայի հետագա ճանաչումը, որպես այսպես կոչված անկախ պետություններ՝ Վրաստանի ինքնիշխան իրավունքների անընդունելի խախտում էր: Ռուսաստանը կրկին խախտում է Վրաստանի օրինական տարածքային ամբողջականությունը: Այս քայլը չի նպաստելու խաղաղության հաստատմանը: Ինչպես Սիրիայի ռեժիմը, այնպես էլ Ռուսաստանը կրկին շարունակում են խախտել միջազգային կարգ ու կանոնը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1808 բանաձևի նկատմամբ, որը հաստատում է բոլոր անդամների աջակցությունը՝ Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ: