Սիրիայի կառավարական ուժերը սկսել են մտնել Աֆրին: Ռազմական շարասյունի տեղաշարժման կադրերը ցուցադրել է Սիրիայի պետական հեռուստաալիքը:
Զինվորականները մեքենաների վրա փակցրել են Սիրիայի պետական դրոշը:
Աֆրինում քրդական «ժողովրդական պաշտպանության միության» ներկայացուցիչ, Բրուսկ Հասկեն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակը Աֆրին է մտնում բնակչությանը պաշտպանելու և Թուրքիայի ռազմական հատուկ գործողությունը կանխելու նպատակով:
Փետրվարի 19-ին Թուրքիայի փոխվարչապետ Բեկիր Բոզդագը հայտարարել էր, որ եթե Սիրիայի բանակը մտնի Աֆրին, ապա դա կառաջացնի լուրջ ճգնաժամ, ինչպես նաև կարող է առաջացնել Սիրիայի մասնատում:
Հեղինակ -
Edgar Barsegyan