Սիոնիի տաճարում տոնական պատարագին ներկա են վարչապետը և կառավարության անդամներ
Մարիամոբա տոնի հետ կապված Սիոնիի աթոռանիստ տաճարում ընթացող տոնական պատարագին ներկա է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Տաճարում են գտնվում նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին և կառավարության այլ ներկայացուցիչներ:
Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածամոր ննջեցման օրը՝ Մարիամոբան:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցում Սիոնիի աթոռանիստ տաճարում: Պատարագն սկսվել է 10:00-ին, որի ավարտից հետո Իլիա Երկրորդը հավաքվածներին շնորհավորելու է տոնի առիթով: