Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, տուժել՝ մի քանիսը:
«Ռոյտերս» գործակալության տեղեկությամբ, թերակղզու հյուսիսային մասում պայթյունի ժամանակ զոհվել է չորս իրավապահ և մեկ խաղաղ քաղաքացի:
Ինչպես հայտնի է, պայթյունը տեղի է ունեցել Շեյխ Զուվեյդ քաղաքում: Մահապարտ ահաբեկիչները իրենց պայթեցրել են շուկայի մերձակայքում: Տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: