Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բեռլուսկոնին վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով:
Հաղորդվում է, որ 84-ամյա քաղաքական գործիչը տեղափոխվել է Միլանի հիվանդանոցներից մեկը: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Բեռլուսկոնին վերջին շրջանում առողջական խնդիրներ է ունեցել: Նա անցած ամիս հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդրի պատճառով: Ավելի վաղ, սեպտեմբերին, քաղաքական գործիչը անց է կացրել «կովիդ 19»-ը: